1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության և ԱԱԾ-ի բացահայտումը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության և ԱԱԾ-ի բացահայտումը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Օգոստոսի 13-ի գիշերը «Դիլիջան ազգային պարկի» «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 9-րդ և 11-րդ պահաբաժնի տարածքում, Պարզ լիճ տանող ճանապարհի եզրին անհայտ անձանց կողմից հատվել էր տարբեր տեսակի և տրամագծի թաց, կանգուն 21 ծառ: Նույն օրը հարուցվել էր քրեական գործ, քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը՝ խոշոր վնաս պատճառելով: Իսկ պետությանը պատճառված նյութական վնասը կազմել էր երկու միլիոն 567 հազար դրամ: Բայց այստեղ հարցը միայն նյութական վնասը չէ: Վանդալիզմ հիշեցնող այս գործողությունը հաջորդեց Տավուշի մարզ վարչապետի այցին, որի ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց բնապահպանական խնդիրներին, հատկապես ապօրինի ծառահատումները բացառելուն: Եվ այս վայրագությունը չէր կարող ընկալվել այլ կերպ, քան որպես մարտահրավեր իրավապահներին և ժողովրդին: Մարտահրավերն ընդունվեց, և արձագանքը եղավ արագ ու խիստ. ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցները, համագործակցելով իրավապահ մյուս կառույցների հետ, ձեռնարկված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարելուն դրդել է Հաղարծինի բնակիչ, 33-ամյա Շահեն Մանուչարյանը: Իսկ ապօրինի ծառահատումը կատարել են Հաղարծինի բնակիչներ, 32-ամյա Գևորգ Բաբինյանը, որն, ի դեպ, ի պաշտոնե կոչված էր պահպանելու անտառը՝ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 14-րդ պահաբաժնի անտառապահն է, 21-ամյա Դավիթ Հովհաննիսյանն ու 26-ամյա Վալերիկ Թամամյանը: Շահեն Մանուչարյանն ու Գևորգ Բաբինյանը ձերբակալված են, մյուս երկուսը ստորագրությամբ բաց են թողնվել: Վերջիններս, ի դեպ, հայտարարել են, որ արարքը իրենց բողոքն արտահայտելու ձև էր: Անտառը ոչ միայն բոլորինս է, անտառն ապագայինն է, և մեր, մեր երեխաների, մեր Հայաստանի ապագայի դեմ ոտնձգողներն անպատիժ չեն մնալու: Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: