Իջևանի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
20.02.2025 16:00
Ապօրինի ծառահատում

Փետրվարի 19-ին Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Գետահովիտ բնակավայրում շրջագայության ժամանակ, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, 30-ամյա երիտասարդի տան հարակից ավտոտնակի մոտ հայտնաբերել են բոխենի, հաճարենի և կաղնի տեսակի՝ ընդհանուր 14 խմ փայտանյութ:
Գետահովիտցի երիտասարդը փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: