1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Շիրակի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Շիրակի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Օգոստոսի 26-ին, ժամը 4.15-ին, Շիրակի մարզի պարեկները Ողջի գյուղի վարչական տարածքում ծառայություն իրականացնելիս ստուգել են «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան: Բեռնատարի թափքում մոտ 8 խմ կոճղեր կային, որոնց վերաբերյալ Գյումրի քաղաքի բնակիչ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Ստուգմամբ պարզվել է, որ վառելափայտը պատկանում է Գյումրիի բնակիչ 36-ամյա տղամարդուն: Նա նույնպես ձեռք բերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Կոճղերով բարձված բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Ամասիայի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: