ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծառատունկ՝ ի նշան բարեկամության․ թիվ 135 հիմնական դպրոցի աշակերտներն այցելել են Ոստիկանության զորքեր

Դեկտեմբերի 4-ին Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի տնօրենը, աշակերտները և ուսուցիչները այցելել են ՆԳՆ ոստիկանության զորքեր։
Նրանց դիմավորել է Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը։
Դպրոցի սաները ոստիկանության զորքերի ծառայողների հետ տնկել են ծառեր, նաև անվանական եղևնի՝ ի նշանավորում բարեկամության։
Աշակերտներն այցելել են հավերժության պուրակ, նաև Ոստիկանության զորքերի թանգարան։
Ոստիկանության զորքերի ակումբում աշակերտները Ոստիկանության զորքերի երգչախմբի հետ հանդես են եկել զուգերգով:
Դպրոցի տնօրենը հանդիպման համար շնորհակալություն է հայտնել ՈԶ հրամանատարին և ՆԳՆ ղեկավար կազմին։