Կնոջ գործողություններից տուժածներին խնդրում ենք դիմել ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ «Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի» Գյումրիի մասնաճյուղի տնօրենը, միաժամանակ հանդիսանալով «Վերածնունդ միջազգային մրցույթ փառատոն» հասարակական կազմակերպության նախագահ, մի շարք անձանցից ԱՄՆ տեղափոխելու նպատակով խարդախությամբ հափշտակել է գումարներ։ Սեպտեմբերի 20-ին Կարինե Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել։ Իրավապահները հիմնավոր տեղեկություններ ունեն, որ նրա գործողություններից տուժել են այլ անձինք ևս, որոնք կարող են դիմել ոստիկանության Կումայրիի կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: