ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տուժողներին խնդրում ենք արձագանքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Հրազդան քաղաքի 26-ամյա բնակիչը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բազմահարկ շենքերից մեկում անառակաբարո գործողություններ է կատարել անչափահաս երեխայի նկատմամբ։ Հիշյալ անձը տվել է խոստովանական ցուցմունք՝ ավելացնելով, որ օգոստոս ամսին նմանատիպ գործողություններ է կատարել Հրազդան քաղաքի տարբեր հատվածներում՝ տարբեր տարիքի կանանց և աղջիկների նկատմամբ։ Հիշյալ արարքներից տուժած անձանց խնդրում ենք դիմել ՀՀ ոստիկանության Հրազդանի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ Դիմողների գաղտնիությունը երաշխավորվում է։