ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թումանյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացել, որոնք իրացրին հուլիսի 15-ին։ Ալավերդի քաղաքի Խուդյակովի փողոցից բաժին բերման ենթարկված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող 9 գրամից ավելի զանգված։ 62-ամյա տղամարդու հայտնածով՝ դա թմրամիջոց էր։ Նույն օրը ոստիկանության ծառայողները զննեցին բերման ենթարկվածի տան բակը՝ հայտնաբերելով կանեփի 76 թուփ։ Տանտիրոջ հայտնածով՝ դրանք ինքն է ցանել, աճեցրել ու մշակել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: