1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ալավերդու ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

09.03.2020 18:11 Գողություն

Նախորդ տարվա նոյեմբերի 29-ին Ախթալա քաղաքի Րաֆֆու փողոցի տներից մեկում գողություն էր կատարվել: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները մեկնել էին դեպքի վայր, ուսումնասիրել տան տարածքը, կազմել համապատասխան արձանագրություններ: Հարուցվել էր քրեական գործ: Սակայն ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրերին բնակարանային գողությունը բացահայտել չհաջողվեց: Քրեական հետախույզները շարունակեցին գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները, և հետևողական աշխատանքը ամիսներ անց դրական արդյունք տվեց: Մարտի 4-ին տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Րաֆֆու փողոցի 48-ամյա մի բնակիչ: Նույն օրը կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Թումանյանի բաժին:Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 48-ամյա տղամարդը փետրվարի 10-ին և մարտի 2-ին նույն փողոցի մեկ այլ տնից գողացել է շինարարական ու փայտամշակման գործիքներ, խմիչք, կենցաղային իրեր և վրան: Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: