1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թումանյանի բաժնի քրեական հետախույզները գողությունը բացահայտեցին թարմ հետքերով

03.02.2022 16:48 Գողություն

Հունվարի 29-ին ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացել են տվյալներ, որ Օձուն գյուղի Այգեգործների փողոցի քարի չգործող արտադրամասից գողություն են անում: Կար նաև տեղեկություն, թե ինչ մակնիշի մեքենան են բեռնում գողոնը:
Ոստիկաններն արագ մեկնում են դեպքի վայր, սակայն բեռնատարն արդեն շարժվել էր: Այն հաջողվում է հայտնաբերել ու կանգնեցնել Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի գերեզմանատան մոտակայքում: Ստուգմամբ «ԳԱԶելում» հայտնաբերվում են մետաղական կառուցատարրեր։ Գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկվում վանաձորցի, 68-ամյա վարորդն ու երկու ուղևորները: Նույն կասկածանքով բերման է ենթարկվում նաև քարի արտադրամասի հարևանությամբ բնակվող տղամարդը: Հենց նա էր ի սկզբանե կասկածվում գողության մեջ: Նա հայտնում է, որ առանց տեղյակ պահելու արտադրամասի տիրոջը՝ վաճառել է մետաղական կոնստրուկցիաները, իսկ գնորդները տեղյակ չէին, որ ապրանքը գողացված է:
Գողոնով բարձված մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն, վնասի չափը և դեպքի հանգամանքները պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: