1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թումանյանի ոստիկանները հետապնդել ու բռնել են ապօրինի փայտանյութ տեղափոխող տղամարդուն

Հունիսի լույս 8-ի գիշերը, ուժեղացված ծառայության ընթացքում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների տեսադաշտում էր հայտնվել Վանաձորի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդը» և  սկսել են հետապնդել։ Վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու ոստիկանների պահանջին։ Դսեղ գյուղի վարչական տարածքում ոստիկանները կանգնեցրել են մեքենան, որը բեռնված էր մոտ չորս խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ «Ֆորդը», ապօրինի բեռով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Պարզվել է, որ հունիսի 7-ին 31-ամյա տղամարդը փայտանյութը ձեռք է բերել Դսեղի անտառում` բենզասղոցով երկու ծառ հատելով։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: