Բացահայտում են Թումանյանի բաժնի ոստիկանները
Մարտի 12-ին, ժամը 21.30-ին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել 58-ամյա տղամարդ, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ներարկիչ՝ մասամբ լցված դարչնագույն հեղուկով: Տղամարդը հայտնել է, որ ներարկիչում «կրոկոդիլ» տեսակի թմրամիջոց է, պատրաստել է անձամբ, որի մի մասը օգտագործել է, իսկ մյուս մասը՝ պահել հետագայում օգտագործելու համար:
Նույն օրը, ժամը 21.40-ին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Բաղրամյան թաղամասից Թումանյանի բաժին բերման է ենթարկվել նաև 51-ամյա տղամարդ: Նրա մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ապակյա սրվակ՝ մասնակիորեն լցված դարչնագույն հեղուկով, դատարկ ներարկիչ և 7 դեղահաբ: Բերման ենթարկվածը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն. սրվակում «բենզին» տեսակի թմրամիջոց է, պատրաստել է ինքը՝ ներարկման եղանակով իր օգտագործման համար, իսկ դեղահաբերը դիմեդրոլ են:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: