ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թումանյանի բաժնի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Փետրվարի 19-ին ոստիկանության Թումանյանի բաժնում ստացված տվյալներն իրացնելիս ոստիկանները Թումանյան համայնքում հայտնաբերել և, ապօրինի ծառահատման կասկածանքով, բաժին բերման են ենթարկել երկու քաղաքացու՝ «ԿամԱԶ» մեքենայով հանդերձ։
Մեքենան բեռնված էր մոտ 4 խմ փայտանյութով:
Բերման ենթարկվածներից մեկը հայտարարել է, որ ընկուզենու փայտանյութը իրենն է։ Փետրվարի 16-ին բենզասղոցով հատել էր Քոբայր բնակավայրի իր սեփական տարածքից և ցանկանում էր տեղափոխել տուն:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: