ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թունավորումներ շմոլ գազից

11.11.2019 13:24 Թունավորում

Նոյեմբերի 9-ին, ժամը 17.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Նորագավիթից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 69-ամյա մի տղամարդու:
Նույն օրը նա վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
***
Նոյեմբերի 9-ին, ժամը 13.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արարատի մարզի Դարբնիկ գյուղից հինգ երեխա և 51-ամյա մի կին:
Մեկնած ոստիկանները պարզել են, որ նրանք թունավորվել են տանն առաջացած շմոլ գազից:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: