Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։
Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։
Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: