ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թուրքմենստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

Թուրքմենստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

«Հետախուզում-2018» ամենամյա օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում դեկտեմբերի 12-ին ժ.03.20-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել Թուրքմենստանի քաղաքացի Ազիզբեկ Գ.-ն, որը հուլիսի 2-ից Թուրքմենստանի Հանրապետության ՆԳՆ կողմից հետախուզվում է Թուրքմենստանի քրեական օրենսգրքի․ 143 հոդվածի (մինչև 16 տարեկան չլրացած քաղաքացու հետ սեռական հարաբերություն ունենալը) մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: