ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մթերային խանութում հուշանվեր թղթադրամ էր իրացրել

Մթերային խանութում հուշանվեր թղթադրամ էր իրացրել

Հունիսի 10-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի պարեկները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի մթերային խանութում մի քաղաքացի գնումներ կատարելու դիմաց վճարել է 5000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ:
Ոստիկանության Տավուշի բաժնի և մարզի պարեկների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մթերային խանութում հուշանվեր թղթադրամն իրացրել է Բերդ քաղաքի բնակիչ 48-ամյա տղամարդը:
Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Հուշանվեր թղթադրամը վերցվել է:
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են: