«Օպել»-ի վարորդը հանկարծամահ է եղել
21.12.2015 10:20
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 20-ին, ժամը 8.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հովտաշատ գյուղի մոտ գտնվող շուկայում, ավտոմեքենայի մեջ, մոտ 30 տարեկան երիտասարդ է մահացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 8-ի սահմաններում, Վրաստանի քաղաքացի, 1996 թ. ծնված Գևորգ Ասիրյանը նշված շուկայում կայանված իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայում հանկարծամահ է եղել:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: