1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

29.03.2016 17:33 ՃՏ պատահարներ

Մարտի 28-ին, ժամը 17.45-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 53-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի «Տեցի» խաչմերուկի մոտ՝ ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 28-ին, ժամը 22.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացուհու և թողնելով դեպքի վայրը` հեռացել է:
Վրաերթի ենթարկված կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 27-ին, ժամը 23.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի և Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է «Դեու» մակնիշի ավտոմեքենայի, վերջինս էլ՝ «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով առաջին «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 28-ին, ժամը 01.40-ին, «Կիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Մ. Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 1 տան պատին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Տան սեփականատիրոջը պատճառվել է նյութական վնաս:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա-Քեմրի» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա-Քեմրի»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 56 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Ֆոլքսվագեն Պոլո» և «Շևրոլե-Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածք է ստացել և տեղում ստացել բուժօգնություն` հրաժարվելով հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 28-ին, ժամը 23.50-ին, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Սպիտակ ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է բետոնե սյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: