Մեղադրանքը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը
23.07.2016 10:45
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները հուլիսի 22-ին, ժամը 17.05-ին, Գոգավանի հսկիչ անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գևորգ Ա.-ին, որը մայիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: