ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գիշերային գողությունը բացահայտվեց

17.05.2016 10:31 Գողություն

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արա Հ.-ին` իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով, որի զննությամբ բեռնախցիկից հայտնաբերվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի կողային 3 հայելի, դիմային վահանակի 2 փայլաթիթեղ, 1 անվահեծ` անվադողի հետ, 1 ամբարձիչ և անիվ քանդելու բանալի:
Արա Հ.-ն խոստովանել է, որ հայտնաբերվածը գողացել է գիշերը ժամը 04.30-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի թիվ 42 շենքի բակում կայանված տարբեր տրանսպորտային միջոցներից:
Բաժին է հրավիրվել 1960 թ. ծնված Արմեն Ս.-ն և հաղորդում տվել, որ գիշերը գողացել են իրենց շենքի բակում կայանված, որդուն պատկանող «Մերսեդես Բենց Ե» մակնիշի ավտոմեքենայի կողային ձախ հայելին և դիմային վահանակի 2 փայլաթիթեղները` պատճառելով շուրջ 90.000 դրամի վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: