Գողությունը բացահայտվեց
24.03.2016 11:18
Գողություն
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1966 թ. ծնված Գեղամ Ո.-ին:
Պարզվել է, որ նա մարտի 18-ին, ժամը 14-ի սահմաններում, մետաղյա ցանկապատի վրայով անցնելով՝ մի տարածքից գողացել է տարբեր տեսակի էլեկտրական սարքավորումներ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: