ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն «Յուքոմի» Աբովյան քաղաքի մասնաճյուղում. Կոտայքի ոստիկանների բացահայտումը

01.06.2021 14:36 Գողություն

Մայիսի 25-ին ոստիկանություն զանգած «Յուքոմ» ընկերության Աբովյան քաղաքի մասնաճյուղերից մեկի սպասարկման ղեկավարը հայտնել էր, որ նախորդ օրը սպասարկման սրահից գողացել են բջջային հեռախոս: Դեպքի վայր էր մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ մասնաճյուղի ղեկավարի՝ նախորդ օրը, ցերեկվա ժամը մեկից երկուսն ընկած ժամանակահատվածում, հաճախորդներից մեկը ցուցափեղկից գողացել էր հեռախոս:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Աբովյան քաղաքի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ: Ահազանգից մեկուկես ժամ անց տղամարդն իր տնից բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: