ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համագյուղացու տնից փող ու ոսկեղեն էր գողացել. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

24.11.2021 12:12 Գողություն

Ուջան գյուղում բնակարանային գողություն էր եղել: Տանտիրուհին փորձել էր իր ուժերով գտնել բնակարանագողին: Բայց` ապարդյուն: Գողությունը բացահայտվեց ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների օպերատիվ աշխատանքի շնորհիվ: Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 39-ամյա մի բնակչուհի համագյուղացու տնից գողություն է արել: Համայնքային ոստիկանների հետ բնակարանային գողության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո նոյեմբերի 20-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին:
Պարզվել է, որ նա հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին, տարբեր օրերի, համագյուղացու տնից բանկային քարտեր, ոսկյա զարդեր ու փող էր գողացել:
Բերման ենթարկված կինը իր հսկողությանը հանձնված մրգերի սառնարանից ներկայացրել է գողացված ոսկյա վզնոց՝ ոսկյա խաչով, և ոսկյա մատանի:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: