1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում. ներգրավված էր 300 ոստիկան, կազմվել էր շարժական 10 խումբ

16.07.2024 13:33 Միջոցառումներ

Հուլիսի 15-ի ժամը 20-ից 23-ը մայրաքաղաքում ոստիկանությունն իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին Քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների, Ոստիկանության զորքերի, Հատուկ նշանակության գումարտակի, Պարեկային ծառայության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներ: Ընդհանուր ներգրավված էր 300 ոստիկան, կազմվել էր շարժական 10 խումբ:
Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 520 տրանսպորտային միջոց, տարբեր իրավախախտումների և պարզաբանումների համար Երևան քաղաքի վարչության ենթակա բաժիններ է տեղափոխվել 54 անձ:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 16 դեպք, հայտնաբերվել են 9 սառը զենք և երկու գազային ատրճանակ: Հայտնաբերվել են նաև 2 օդաճնշիչ ատրճանակ, 1 որսրոդական հրացան, 1 մեկնարկային ատրճանակ, 4 մահակ և կացին։
3 անձի մոտ հայտնաբերվել է վարորդական իրավունքի կեղծ վկայական:
Ուժեղացված ծառայությունները կազմակերպվում են պարբերաբար: