ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Էջմիածնում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները

Փետրվարի 15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Արմավիրի մարզային վարչությանը ենթակա մյուս տարածքային ստորաբաժանումների ծառայողները Էջմիածին քաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Մի քանի ժամ տևած միջոցառումների արդյունքում հայտնաբերվեցին տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, մահակներ, դանակներ, էլեկտրահարող սարք և այլն: Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվեց ապօրինի թմրաշրջանառության 3 դեպք. հայտնաբերվեցին ու առգրավվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բացահայտվեց նաև պետական-հասարակական ունեցվածքի գողության 1 դեպք։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։