1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հոկտեմբերի 15-ի գիշերը պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում

18.10.2021 14:50 Միջոցառումներ

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հոկտեմբերի 15-ի գիշերը ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նախքան մեկնարկը պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը ներկայացրեց ուժեղացված ծառայության նպատակները՝ հանցագործությունների և հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության կանխում, արագ արձագանքում ու բացահայտում, ինչպես և աչալուրջ հսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ։ Հրահանգավորումից հետո պարեկներն անցան ուժեղացված ծառայության, որի ընթացքում հայտնաբերեցին ճանապարհային երթևեկության կանոնների մի քանի տասնյակ խախտում։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 3, առանց վարորդական վկայականի՝ 2, ժամկետանց վարորդական վկայականով՝ 2 անձ, 11 անձ էլ մեքենան վարել է՝ չունենալով տվյալ տրանսպորտային միջոցը վարելու համար համապատասխան կարգ։ 1 տրանսպորտային միջոց շահագործվել է փոխարնիված համարանիշերով, 7-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Հայտնաբերվել է ստանդարտին չհամապատասխանող լուսային ու ձայնային ազդանշաններով  2 մեքենա։  Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 2 դեպք, հայտնաբերել մահակներ ու դանակներ, ինչպես և  հանցագործություն կատարելու կասկածանքով ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 10-ից ավելի անձի։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։