ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում

03.03.2020 17:45 Միջոցառումներ

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները։
Մարտի 3-ին ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին Երևանում։
Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին կանգառ-կայանման խախտումներ կատարած մեքենաները։
Հայտնաբերվեցին և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվեցին մի շարք վարորդների նկատմամբ, որոնք մեքենաները կայանել էին չթույլատրված վայրերում, 3 տրանսպորտային միջոց ավտոքարշակով տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Վարչական պատասխանատվության ենթարկվեցին նաև մայթերին կայանված մեքենաների վարորդներ, զգուշացվեցին աղբամանների դիմաց կայանված տրանսպորտային միջոցների վարորդները։
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նաև բեռնատարներ, որոնց վարորդները երթևեկում էին բեռների տեղափոխման կանոնների խախտումներով։
Հայտնաբերված բոլոր օրինախախտների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Հարգելի՛ վարորդներ, վերստին հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։