ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են օրինախախտ վարորդներ

04.03.2020 14:23 Միջոցառումներ

Մարտի 3-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։
Արդյունքում՝ ի թիվս այլ խախտումների, հայտնաբերվեց նաև 11 վարորդ, որոնց մեքենաների հողմապակիները մգեցված էին կամ թաղանթապատ, 3 վարորդ երթևեկում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, ևս 3 տրանսպորտային միջոցի խլացուցիչները վերասարքավորված էին աղմուկով երթևեկելու համար։
Օրինախախտ բոլոր վարորդներն անխտիր ենթարկվեցին վարչական պատասխանատվության։
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակվում են։