ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանության հերթական ուժեղացված ծառայությունը Երևանում․ բերման են ենթարկվել բազմաթիվ օրինախախտներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

08.06.2019 16:30 Միջոցառումներ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու տարածքային ստորաբաժանումների, պարեկապահակետային ծառայության գնդի, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողները հուլիսի 7-ին կրկին ուժեղացված ռեժիմով ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նպատակը նույնն էր՝ հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը հանցավոր և հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելը։ Ոստիկանության ծառայողները Վալերիյ Օսիպյանից հստակ հանձնարարական ունեին՝ գործել օրինականության սահմաններում, հանդուրժողականություն և ներողամտություն չդրսևորել օրինախախտների նկատմամբ՝ անկախ նրանց դիրքից ու կարողություններից։ Ոստիկանության ծառայողներն օպերատիվ խմբերով շրջեցին մայրաքաղաքում՝ հայտնաբերելով իրավախախտումներ և ապօրինություններ։ Խուլիգանության, ապօրինի թմրաշրջանառության, զենք-զինամթերք, սառը զենք պահելու և կրելու կասկածանքով, ինչպես և հասարակական վայրերում ոչ իրավաչափ վարք դրսևորելու համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման ենթարկվեցին մի խումբ անձինք։
Նրանց թվում կային քաղաքացիներ, որոնք չարամտորեն չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և անհարգալից վերաբերմունք են դրսևորել ոստիկանների նկատմամբ։
Ուժեղացված ռեժիմով ծառայության կարևորագույն նպատակներից էին երթևեկության անվտանգությանը սպառնացող իրավախախտումների կանխումն ու խափանումը։ Չնայած ոստիկանության բազմաթիվ հորդորների՝ կան վարորդներ, որոնք իրենց վեր են դասում երթևեկության մյուս մասնակիցներից և իրենց գործողություններով անհարգալից վերաբերմունք են դրսևորում նրանց նկատմամբ՝ միտումնավոր թույլ տալով երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ։ Հայտնաբերվեց այդպիսի 74 վարորդ, որոնց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Նրանցից 12-ը մեքենան վարում էր ալկոհոլի ազդեցության տակ, 3-ը՝ փոխարինված համարանիշերով, 2 վարորդ էլ մեքենաներով, այսպես ասած՝ դրիֆթում էին՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների և բնակիչների նկատմամբ։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց նաև 6 մոտոցիկլ ու երկու հետախուզվող մեքենա։ Հայտնաբերվեցին նաև բարձր ձայնով երթևեկելու համար նախատեսված խլացուցիչներով 6, առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող 23, թաղանթապատված դիմապակիով՝ 15 տրանսպորտային միջոց։
ՀՀ ոստիկանությունը, հասարակական անվտանգությամբ մտահոգ, պարբերաբար իրականացնելու է նմանօրինակ կանխարգելիչ միջոցառումներ։ Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք խստագույնս պահպանել համակեցության և երթևեկության կանոնները՝ հակառակ դեպքում ոստիկանության արձագանքը լինելու է օրենքի տառին համապատասխան ու կոշտ։