ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
17.08.2018 18:29
Միջոցառումներ

Օգոստոսի 16-ի երեկոյան ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում կրկին իրականացրեց ուժեղացված ծառայություն:
Արդյունքում հայտնաբերվեցին ոչ սթափ վիճակում գտնվող, առանց համապատասխան փաստաթղթերի, երթևեկության մյուս մասնակիցնիցների հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող ու միտումնավոր խախտումներ կատարող վարորդներ:
Հայտնաբերվեցին նաև համարանիշը տարբեր առարկաներով ծածկած, չթույլատրված վայրերում կայանած մեքենաներ:
Բոլոր օրինախախտները ենթարկվեցին վարչական պատասխանատվության, իսկ որոշ մեքենաներ էլ տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
Ուժեղացված ծառայությունները շարունակական են: