1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վերջին զանգի օրը ոստիկանները կծառայեն ուժեղացված ռեժիմով /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

23.05.2019 20:24 Միջոցառումներ

Մայիսի 24-ին հանրապետության բոլոր դպրոցներում հնչելու է վերջին զանգը: Աշակերտների տոնը անվտանգ ու առանց պատահարների անցկացնելու նպատակով պատրաստվում է նաև ոստիկանությունը: Այդ օրը ոստիկանները կծառայեն ուժեղացված ռեժիմով:
Հանրապետության գրեթե բոլոր ավագ դպրոցներ են այցելել ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներն ու զրուցել դպրոցների տնօրենների հետ:
Նպատակը մեկն է՝ միասնական անել ամեն ինչ, որպեսզի տոնը չմթագնի ոչ մեկի համար:
Զրույցների ընթացքում ճանապարհային ոստիկանները ներկայացնում էին ուժեղացված ծառայության մանրամասները, հորդորում ևս մեկ անգամ շրջանավարտներին ու ծնողներին զգուշացնել, որպեսզի ոչ մի աշակերտ չվարի մեքենա, տրանսպորտային միջոցների պատուհաններից չկախվեն և ամեն ինչ կազմակերպվի օրենքի սահմաններում: Ոստիկանությունը հետևողական է լինելու, չի ցուցաբերվելու ներողամտություն ոչ մեկի նկատմամբ, և ցանկացած օրինախախտ ենթարկվելու է պատասխանատվության:
Մեր նկարահանող խումբը մայրաքաղաքում ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ավագ տեսուչ Սերգեյ Մարտիրոսյանի հետ այցելեց Թաթուլ Կրպեյանի անվան համար 62, Գուրգեն Մարգարյանի անվան համար 94 և համար 195 ավագ դպրոցներ:
Զրույցների ընթացքում դպրոցների տնօրենները հավաստիացրին, որ իրենցից կախված ամենն արվել է՝ հայտարարվել ու բացատրական աշխատանք է իրականացվել ծնողների ու աշակերտների հետ, դժբախտ պատահարներից զերծ մնալու համար:
Ոստիկանների հետ զրույցներում մանկավարժները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ համագործակցելու ոչ միայն ճանապարհային ոստիկանների, այլ ոստիկանության մյուս ծառայությունների հետ ուսումնական ողջ տարվա ընթացքում:
Հարգելի շրջանավարտնե՛ր, ուսուցիչնե՛ր ու մանկավարժնե՛ր, միանալով շնորհավորանքներին ևս մեկ անգամ հորդորում ենք չխախտել օրենքը, թույլ չտալ աշակերտներին մեքենա վարել, տրանսպորտային միջոցների պատուհաններից չկախվել և ամեն ինչ անել միայն օրենքի շրջանակներում:
Ոստիկանությունն այդ օրը կլինի ձեր կողքին և կիրականացնի ուժեղացված ծառայություն:
Միասին անենք ամեն ինչ մեր շրջանավարտների ամենահիշարժան օրերից մեկն անվտանգ ու առանց պատահարների անցկացնելու համար:
Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ: