1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հունիսի 4-ին ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում և Գյումրիում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

05.06.2019 18:31 Միջոցառումներ

Հունիսի 4-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող սպայական հատուկ վաշտի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում:
Արդյունքում՝ հայտնաբերվեց 1 մեքենա, որը այլ գերատեսչության կողմից գտնվում էր հետախուզման մեջ, մեկ մեքենա առանց համարանիշի էր, ևս մեկ մեքենայի վարորդ երթևեկում էր հանդիպակաց:
Հայտնաբերվեցին նաև 11 մեքենայի վարորդ, որոնք երթևեկում էին ժամկետն անց ԱՊՊԱ պայմանագրով, իսկ 29 մեքենայի առջևի հողմապակիները մգեցված էին:
Ճանապարհային ոստիկանների հատուկ ուշադրության կենտրոնում էին Երևանում երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ կատարող վարորդները:
Հայտնաբերված բոլոր օրինախախտների նկատմամբ՝ անխտիր կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:
Նույն օրը ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին Գյումրիում:
Արդյունքում՝ հայտնաբերվեցին բազմաթիվ օրինախախտ վարորդներ, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմվեցին 85 վարորդի նկատմամբ:
9 մեքենա տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, մեկի վարորդը ոչ սթափ վիճայում էր, իսկ մնացածը չունեին համապատասխան փաստաթղթեր:
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեց առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ 7 մեքենա: Բոլոր վարորդների նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:
Եվս 11 մեքենայի առջևի հողմապակիները թաղանթապատ էին: Այդ տրանսպորտային միջոցների վարորդները խախտումը վերացրին տեղում:
Բացի այդ, 4 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվեց երթևեկության ընթացքում տարբեր իրեր և առարկաներ նետելու համար: