ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՃՈ ուժեղացված ծառայություն Արմավիրում և Վաղարշապատում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

28.03.2019 17:30 Միջոցառումներ

ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակը շարունակում է պարբերական ուժեղացված ծառայությունները:
Մարտի 26-ին ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի առաջին վաշտի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին Վաղարշապատում և Արմավիրում:
Արդյունքում՝ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 10 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ն առանց համարանիշի էին, իսկ մնացածը՝ այլ խախտումների համար:
Հայտնաբերվեց հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ 12 մեքենա, ևս 15 տրանսպորտային միջոցի դիմապակին թաղանթապատ էր. դրանց վարորդները տեղում վերացրեցին խախտումը:
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նաև այլ խախտումներ: Բոլոր օրինազանց վարորդների նկատմամբ անխտիր կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր վարորդներին՝ պահպանել երթևեկության կանոնները: Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է, իսկ ուժեղացված ծառայությունները շարունակական են: