ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Այսօր ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական «Ուղիղ կապը»

Այսօր ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական «Ուղիղ կապը»

Նոյեմբերի 4-ին հերթական «Ուղիղ կապի» հյուրն էր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 5-րդ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վարդերեսյանը:
«Ուղիղ կապի» ընթացքում ստացված հեռախոսազանգերին, որոնք վերաբերում էին ՀՀ-ում հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանությանը, մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործություններին, դրանցից խուսափելու ուղիներին և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործություններից տուժածների հեղինակային իրավունքները պաշտպանելու ուղղությամբ ոստիկանության կողմից տարվող աշխատանքներին, տրվեցին սպառիչ պատասխաններ:
Օրվա թեմայի հետ չառնչվող մի շարք հարցերի վերաբերյալ էլ քաղաքացիներին տրվել է անհրաժեշտ խորհրդատվություն:

Հիշեցնենք, որ քաղաքացիները կարող են «Ուղիղ կապ»-ի միջոցով ոստիկանության պաշտոնյաներին հարցեր ուղղել ամեն երեքշաբթի, ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով:

«Ուղիղ կապ»-ի հերթական թեմայի և հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի նախապես: