ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը կանանց տոնի կապակցությամբ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

08.03.2019 11:09 Ուղերձներ

Ոստիկանության կոլեգիայի, ողջ համակարգի անունից և անձամբ շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ:
Շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք իրենց օջախների պահապանը լինելով՝ արժանապատվորեն կրում են ոստիկանի բարձր կոչումը, լիարժեք իրականացնում հանրության ու քաղաքացու պաշտպանի առաքելությունը՝ պրոֆեսիոնալիզմով ու պատասխանատվությամբ չզիջելով տղամարդկանց:
Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության կին ոստիկաններին:
Շնորհավորում ու շնորհակալ եմ մեր վետերան կանանց, որոնք այսօր էլ շարքում են և ոստիկանական նոր սերնդին են փոխանցում իրենց հարուստ փորձը, հավատն ու հավատարմությունը ողջ կյանքի համար ընտրված գործին:
Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դուստրերին, որոնք ամուր թիկունք են օրենքին ու հայրենիքին ծառայող իրենց հարազատների համար:
Շնորհավորում եմ բոլոր կանանց:
Խաղաղություն, շենություն, սիրով ու հպարտությամբ լեցուն օրեր եմ մաղթում բոլորիդ:
Երջանիկ եղեք:

 

Վալերիյ ՕՍԻՊՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ