ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ոստիկանության պետի շնորհավորական ուղերձը Հաղթանակի օրվա կապակցությամբ

09.05.2019 10:17 Ուղերձներ
ՀՀ ոստիկանության պետի շնորհավորական ուղերձը Հաղթանակի օրվա կապակցությամբ

Մայիսի 9-ը մեր հաղթանակների օրն է, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման, Արցախյան ազատամարտում հակառակորդին խաղաղություն պարտադրելու օրը: Օրն է հավաստումի, որ աշխարհի ժողովուրդներին խաղաղություն բերած մեր պապերի արժանավոր ժառանգներն ենք: Օրն է վստահության, որ արժանի ենք ինքնիշխան պետության և ապագայի մեր տեսլականին, քանզի մարտի դաշտում, մեր հազարավոր եղբայրների արյամբ հաստատեցինք այդ իրավունքը, հաստատեցինք մեր ողջ ժողովրդի սխրանքով ու ջանքով, համայն հայության աներեր հավատով, որ պատրաստ ենք անձնազոհության և հաստատակամ ենք հաղթանակի ճանապարհին: Եվ այսօր էլ Հայաստանի և Արցախի հանրապետությունների սահմաններին կանգնած, մեր ինքնիշխանությունը, մեր ժողովրդի խաղաղությունը, մեր երեխաների ապագան պաշտպանողներն էլ նույնն են հաստատում՝ մենք ժառանգել ենք սխրանքի և հաղթելու կամք և այդ ժառանգությունը ամեն օր փոխանցում ենք գալիք սերունդներին:
Շնորհավորում եմ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և Խաղաղության օրվա առթիվ:
Շնորհավորում եմ ռազմադաշտերում կերտված մեր մեծ Եռատոնի առթիվ:
Շնորհավորում եմ ոստիկանության ողջ անձնակազմին:
Շնորհավորում եմ այսօր էլ երկրի սահմաններին մարտական հերթապահության կանգնած Ոստիկանության զորքերին:
Խոնարհվում եմ հաղթանակի և անկախության մարտերում զոհված մեր զինակիցների անմար հիշատակի առաջ:
Շնորհավորում եմ բոլորին ու բոլորիս և մաղթում բարի ծառայություն խաղաղության խրամատներում ու հավատարմություն մեր հաղթանակների հերոսական հիշողությանը:

 

Վալերիյ ՕՍԻՊՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ