Հերթական «Ուղիղ կապը» ԱՅՍՕՐ՝ նոյեմբերի 4-ին
04.11.2014 09:39
Համակարգի լրատու
Նոյեմբերի 4-ին հերթական «Ուղիղ կապի» հյուրն է լինելու ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 5-րդ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վարդերեսյանը, ում կարող եք հարցեր ուղղել ՀՀ-ում հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության, մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների, դրանցից խուսափելու և այդ ուղղությամբ ոստիկանության կողմից տարվող աշխատանքների վերաբերյալ:
Կարող եք զանգահարել ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով: