Տաքսի ծառայության վարորդը բացահայտ հափշտակել է 20.000 դրամ և դիմել փախուստի
Նոյեմբերի 17-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1985 թ. ծնված Էդվարդ Ա.-ն և հայտնել, որ ժամը 14.15-ին Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում, «Գրախանութ» կրպակի մոտ, անհայտ տաքսի ծառայության վարորդը «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով իրենից բացահայտ հափշտակել է 20.000 դրամ և դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Օպել»-ի վարորդը 1987 թ. ծնված Արթուր Ղ.-ն է, ով նոյեմբերի 18-ին, ժամը 14.00-ին, Թումանյան փողոցից բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: