ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իրողությունը պարզվեց. վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է

17.04.2015 12:22 ՃՏ պատահարներ

Ապրիլի 15-ին, ժամը 23.15-ին, «աջ նախաբազկի դրսային մակերեսի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության էր դիմել 22-ամյա քաղաքացուհի, որը մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքն ստացել է հեծանիվից վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ ապրիլի 15-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի և Նոր-Արեշ 28-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել նրան և տեղափոխել հիվանդանոց:
Ապրիլի 16-ին վարորդը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: