ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վանաձորի ոստիկանները գողություն դեպքեր են բացահայտել

23.08.2021 15:39 Գողություն

Ոստիկանության Բազումի բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Վանաձորի 58-ամյա մի բնակիչ գողություններ է անում:
Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո օգոստոսի 19-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Բազումի բաժին։
Պարզվել է՝ նա օգոստոսի 17-ին Բազում թաղամասում մի մեքենայից մարտկոց էր գողացել, իսկ օգոստոսի 14-ին Դիմաց թաղամասի շենքերի մեկի շքամուտքից՝ հեծանիվ:
Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: