1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դարանակալում ու հայտնաբերում․ Վանաձորի մի առանձնատնից արված գողությունը բացահայտվեց թարմ հետքերով

18.02.2021 16:29 Գողություն

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները փետրվարի 11-ին օպերատիվ տեղեկություններ ստացան, որ երկու հոգի Վանաձորի Սանկտ Պետերբուրգի փողոցի մի առանձնատնից գողություն են անում:
Երեկոյան ժամը հինգի կողմերն էր: Բաժնի ծառայողներն արագ մեկնեցին դեպքի վայր: Ընթացքում որոշում կայացվեց նախ դարանակալել: Տեղ հասնելով և մնալով աննկատ` ոստիկանները տեսան տան բակից հեռացող երկու երիտասարդի: Նրանց ձեռքին տոպրակներ կային, նաև տանում էին ծածկոցի մեջ փաթաթած, հեռուստացույցի նման ինչ-որ իր: Անմիջապես բռնելը դժվար էր, հնարավոր փախուստի ուղիները շատ էին. իզուր չէ, որ ժողովուրդը թաղամասը կոչում է Ջունգլիներ։ Իրավիճակն արագ գնահատելով` ոստիկանները նախ փակեցին փախուստի ճանապարհները: Այդ ընթացքում մոտ 100 մետր հեռանալով` կասկածելի երիտասարդները ծածկոցը թաքցրին թփուտների մեջ ու տոպրակները ձեռքերին` շարունակցին գնալ Ներսիսյան փողոցի ուղղությամբ:
Հասավ բռնելու պահը: Բաժնի ծառայողների հմուտ գործողությունների արդյունքում երիտասարդներից մեկը փախուստի պահին բռնվեց հենց տեղում, մյուսը կարողացավ հասնել Ներսիսյան փողոց, որտեղ նրան սպասում էին: Երկուսն էլ, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեցին ոստիկանության Բազումի բաժին:
26 և 22 տարեկան վանաձորցի երիտասարդները բաժնում խոստովանեցին արարքը: Նախ ճշտել էին, որ տանտերերը դուրս են եկել տնից, ապա լուսամուտը լինգով բացել, մտել էին առանձնատուն ու գողացել հեռուստացույց, բիժուտերիա և կոնյակ: Փախուստի պահին նետել էին ձեռքի տոպրակները, սակայն անձնական խուզարկությամբ մեկի գրպանից հայտնաբերվեց ոսկեգույն մետաղից կախազարդով շղթա: Նա հայտնեց, որ շղթան գողացել է նույն տան առաջին հարկից:
Գողոնը հայտնաբերելու նպատակով բաժնի ծառայողները, այսպես ասած՝ սանրեցին երիտասարդների փախուստի ուղին: Հայտնաբերվեցին հափշտակված թվային ֆոտոխցիկ, բջջային հեռախոս, հեռակառավարման վահանակ: Սրանք էլ առգրավվեցին որպես իրեղեն ապացույց:
Երկուսն էլ ձերբակալվել են, իսկ փետրվարի 13-ին 26-ամյա երիտասարդը կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: