ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վարդենիսի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացվել, որ Վարդենիսի Իսակովի փողոցի 45-ամյա մի բնակիչ թմրանյութ է ապօրինի պահում և օգտագործում։
Օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանները կասկածվողին նշված փողոցից բերման ենթարկեցին բաժին։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն կանեփանման զանգված և նմանատիպ բուսական զանգվածով գլանակ։
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, քաղել և չորացրել է իրենց հողամասում ցանած կանեփի թփերից՝ իր օգտագործման համար:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: