46-ամյա տղամարդը տնամերձ հողամասի զննությամբ կանեփի 230 բույս

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ջաղացաձոր գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերել է կանեփի 230 բույս:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: