ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վարդենիսի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

14.05.2020 18:16 Գողություն

Ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Կարճաղբյուր գյուղի տներից մեկի բակից գողություն է կատարվել:
Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Պարզվել էր` նշված տան բակից և կից կիսակառույց շինությունից մոտ մեկ ու կես միլիոն դրամի շինարարական ապրանք են գողացել:
Քրեական հետախույզների համալիր որոնողական աշխատանքի արդյունքում շուտով տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 37-ամյա մի բնակիչ:
Կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վարդենիսի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Գողոնի մի մասը հայտնաբերվել և ի պահ է հանձնվել տուժողին:
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: