Չարաշահումներ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
14.08.2018 11:40
Յուրացում կամ վատնում

Քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2013-2018 թթ ընթացքում, Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության որոշ աշխատակիցների պահանջով, նպաստառու բնակիչները հաշվառվելու օրվանից, ընտանեկան նպաստը չդադարացնելու համար, տարբեր ժամանակահատվածներում, նպաստի գումարից մաս-մաս, միջնորդի միջոցով, գումարներ են փոխանցել գործակալության աշատակիցներին:
Չարաշահումների հետևանքով տուժած քաղաքացիներին հորդորում ենք սեղմ ժամկետում դիմել ոստիկանության Վարդենիսի կամ քննչական բաժիններ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: