ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վարդենիսի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

17.03.2020 17:53 Գողություն

Մարտի 15-ին Վարդենիսի Արզոյան փողոցի տներից մեկից գողություն էր կատարվել: Օգտվելով տանտերերի բացակայությունից` հարմարեցած գործիքով, թե բանալիով բացել էին տան դուռն ու խոհանոցից գողացել սառնարանը:Գողության մասին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում չէր ստացվել: Ոստիկաններն իրենք էին պարզել եղելությունը, գաղտնի հափշտակությունը  կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկել:Բացահայտման համար առանցքային նշանակություն ունեցան օպերատիվ ճանապարհով ձեռք բերված տվյալները, որոնք փաստում էին, որ գողություն կատարած անձը նույն փողոցի 28-ամյա բնակիչ է: Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, ժամը 18-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վարդենիսի բաժին: Ավելի ուշ հայտնաբերվեց նաև գողոնը, որը նա հասցրել էր վաճառել:Տուժողից ընդունվել է հաղորդում:Հանգամանքները պարզվում են:Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: