1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վարդենիսում կատարված խուզարկություններով իրավապահները հրազեն ու թմրամիջոցներ են հայտնաբերել

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ծառայողներն ու Վարդենիսի ոստիկանները հուլիսի 21-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություններ կատարեցին։ Արդյունքում` տարբեր վայրերից հայտնաբերվեցին և առգրավվեցին գործարանային համարով թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի յոթ փամփուշտով, ատրճանակի դատարկ պահունակ, տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ, հրացանի դետալներ, դանակներ, տարբեր փաթեթներով մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 70 գրամից ավելի քաշով, կաթուցիչներ և այլն։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: