ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վարդենիսի ոստիկաններն անասնագողության դեպք են բացահայտել՝ հայտնաբերելով գողոնը

23.02.2021 19:38 Գողություն

Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի բնակիչներից մեկը փետրվարի 12-ին ոստիկանության Վարդենիսի բաժին հաղորդում էր տվել, որ փետրվարի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում մտել են անասնագոմ և գողացել իր ոչխարները։
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով, փետրվարի 18-ին, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց նույն գյուղի 19-ամյա մի բնակիչ։
Նա տվել է խոստովանական բացատրություն։
Գողոնը հայտնաբերվել է։
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: