ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վարդենիսի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Թմրամոլության և անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի հերթական դրվագներն են արձանագրել Վարդենիսի ոստիկանները: Բաժնի քրեական հետախույզները փետրվարի 16-ին Վարդենիսի Մամիկոնյան փողոցից և Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 54 և 45 տարեկան երկու տղամարդու։ Բերման ենթարկվածների խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող տարբեր քաշի, ընդհանուր 7 գրամից ավելի դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգվածներ: Բերման ենթարկվածների հայտնածով՝ թմրամիջոցը պատրաստել էին վայրաճ կանեփից՝ իրենց օգտագործման համար։
Երկու դեպքով էլ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: