1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանային գողություն Վարդենուտ գյուղում․ Ապարանի ոստիկանների բացահայտումը

19.11.2020 17:46 Գողություն

Նոյեմբերի 16-ի երեկոյան ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում տվեց Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի մի բնակիչ: Ըստ նրա` երկու օր առաջ, երբ մեկ օրով բացակայել են տնից, տեխնիկական միջոց գործադրելով բացել են պատուհանը և գողացել 200 հազար դրամ:
Օպերատիվ խումբը մեկնում է դեպքի վայր, ուսումնասիրում տարածքը, ձեռնարկում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Երկար ու հեռու փնտրելու կարիք չկար. ժամեր անց Ապարանի քրեական հետախույզերը պարզում են, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 40-ամյա մի բնակչուհի: Միակ բարդությունն այն էր, որ կինը տանը չէր: Հեռախոսով անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ կինը հայտնում է իր տեղը: Երեկոյան ժամը 10-ին իրավապահները նրան հայտնաբերում են, բերման ենթարկում և ներկայացնում Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Այստեղ նա խոստովանում է արարքը և պատմում որոշ հանգամանքներ: Նաև հավելել է, որ հափշտակած գումարի մի մասով հագուստ է գնել, նաև այցելել է մատնահարդարի և արհեստական եղունգներով զարդարել մատները: Իսկ երբ նրան զանգահարել են ոստիկանները` պոկել-թափել է արհեստական եղունգները, իսկ փողի մնացած մասը, ըստ իր հայտնածի, նետել է ձորը: Փողի մի մասը հայտնաբերվել և վերցվել է։
Կինը նաև հայտնել է, որ դեռևս այս տարվա հունվար-փետրվար ամիսներին նույն տնից կատարել է ոսկյա զարդերի գողություն:
Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: